Payment Gateway for Telcell

plugin banner

Payment Gateway for Telcell – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ…

Author:HK Digital Agency LLC (profile at wordpress.org)
WordPress version required:4.8
WordPress version tested:6.4.3
Plugin version:2.0.4
Added to WordPress repository:31-01-2022
Last updated:01-03-2024
Rating, %:100
Rated by:2
Plugin URI:#
Total downloads:1 384
Active installs:100+
plugin download
Click to start download

Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն է ստեղծում Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Telcell վճարային համակարգին՝ Telcell Wallet հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։

Նկարագրություն

Պլագինը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար և հնարավորություն ունի վճարումներ ընդունել միայն ՀՀ դրամով։
Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Telcell համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Նախքան պլագինի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ՝ 060272227 հեռախոսահամարով կամ 10xbusiness@telcell.am էլ․հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Telcell Wallet հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։

Պլագինի աշխատանքային նկարագիր

Պլագինի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Telcell Wallet վճարամիջոցի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամիջոցը, նրա Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որը օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչը արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։

Պլագինի օգտագործման տեխնիկական պայմաններ

• Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով,
• Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը,
• Կայքը համապատասխանեցնել պլագինի նվազագույն պահանջներին,
• Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։

Պլագինի հնարավորությունները (տես՝ նկ․ 1)

  1. Ձեզ հնարավորություն է տրվում խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։
  2. Պլագինը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային հայտնի WPML պլագինի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս պլագինն օգտագործել բազմալեզու կայքերի համար։
  3. Առկա է կառավարման եռալեզու վահանակ։
  4. Պլագինն ունի՝
    • թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ),
    • տեխնիկական լոգավորման հնարավորություն,
    • մեկ հպման տրամաբանությամբ թարմացման հնարավորություն,
    • զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։

Ուշադրություն

Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ-ին։

Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

  1. Ներբեռնել Payment-Gateway-for-Telcell.zip/wp-content/plugins/ տարածք
  2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի “Plugins” բաժնում
  3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-Telcell.zip ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։

Իրավունքեր

Պլագինի պայմաններ և դրույթներին(Service Terms and Privacy Policy) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://plugins.hkdigital.am/terms.html
Պլագինում օգտագործվող API-ներ https://plugins.hkdigital.am/api/

Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։

Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ զանգահարել 033779779 հեռախոսահամարով։

«ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում

• այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար,
• WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
• օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։


FAQ
ChangeLog